Վերահսկում

Դուք կարող եք կառավարել ձեր գաղտնիությունը։

Մենք օգտագործում ենք տվյալները` մեր ծառայությունները հնարավորինս օգտակար դարձնելու համար, սակայն որոշողը դուք եք, թե մենք ինչ տեսակի տվյալներ կարող ենք հավաքել և օգտագործել: Մենք ստեղծել ենք «Իմ հաշիվը» էջը՝ տրամադրելով գործիքներ, որոնց միջոցով կարող եք հեշտությամբ վերահսկել ձեր գաղտնությունն ու անվտանգությունը: Վերանայեք հետևյալ կարգավորումները և որոշեք, թե ձեր տվյալներն ինչպես կարող են օգտագործվել` Google-ի ծառայությունները ձեզ համար ավելի արդյունավետ դարձնելու համար:

Անցնել Իմ հաշիվ

Կառավարեք ձեր գաղտնիության կարգավորումները

Ընդամենը մի քանի րոպեում կարող եք նշել, թե Google-ը ինչ տվյալներ հավաքի, թարմացնել տեղեկությունները, որոնցով կիսվում եք ընկերների և հանրության հետ, և ընտրել՝ ինչ գովազդ եք ցանկանում դիտել։ Այս կարգավորումները կարող եք փոխել ցանկացած ժամանակ։

Ստուգել գաղտնիության կարգավորումները

Պաշտպանեք ձեր հաշիվը Անվտանգության ստուգման միջոցով

Առաջինը, որ կարող եք անել Google հաշվի անվտանգության համար՝ անցնել անվտանգության ստուգում: Մենք ստեղծել ենք այն, որպեսզի կարողանաք ստուգել ձեր հաշվի վերականգնման տեղեկությունները և ձեր հաշվի հետ կապված կայքերի և սարքերի իսկությունը: Եթե որևէ բան կասկածելի է թվում, կարող եք անմիջապես փոխել ձեր կարգավորումները կամ գաղտնաբառը: Անվտանգության ստուգումը պահանջում է ընդամենը մի քանի րոպե, և այն կարող եք կատարել այնքան հաճախ, որքան կցանկանաք:

Անցնել անվտանգության ստուգում

Որոշեք, թե ինչ տվյալներ զուգորդվեն ձեր հաշվի հետ

Ձեր հաշվի հետ պահվող տվյալները կարող են Google-ի ծառայությունները դարձնել ձեզ համար ավելի օգտակար՝ սկսած Քարտեզներում երթուղիների ավելի լավ տարբերակներից մինչև Որոնման ավելի արագ արդյունքներ: Գործողությունների կառավարների միջոցով դուք կարող եք որոշել, թե ինչ տվյալներ զուգորդվեն ձեր հաշվի հետ, դադարեցնել դրանցից որոշների հավաքումը, օրինակ՝ ձեր կատարած որոնումների ու այցելությունների պատմության, այցելած վայրերի և ձեր սարքերի տեղեկությունների:

Բացել Գործողությունների հետագծում էջը

Կարգավորեք գովազդը ըստ ձեր նախընտրություննների

Գովազդի ցուցադրման կարգավորումներում դուք կարող եք կարգավորել գովազդները՝ ըստ ձեզ հետաքրքրող թեմաների: Օրինակ՝ եթե դուք օգտագործում եք գովազդի անհատականացման կարգավորումները և Google-ին տեղեկացնում, որ փոփ երաժշտություն եք սիրում, ապա YouTube-ում մուտք գործած ժամանակ ձեզ կարող է ցուցադրվել գովազդ՝ ձեր մոտակայքում գալիք պրեմիերաների և համերգների մասին:

Եթե հաշիվ մուտք գործած ժամանակ անջատեք գովազդի անհատականացումը, ապա Google-ի ծառայություններում, գործընկերների կայքերում և հավելվածներում ցուցադրվող գովազդում այլևս հաշվի չեն առնվի ձեր հետաքրքրությունները։ Եթե հաշիվ մուտք չեք գործել, ապա գովազդի անհատականացումը կանջատվի միայն Google-ի այն ծառայություններում, որտեղ գովազդ է ցուցադրվում:

Անցնել Գովազդի ցուցադրման կարգավորումներ

Իմ գործողությունների պատմությունը

«Իմ գործողությունները» բաժնում պահվում են ձեր կատարած որոնումների հարցումները, ձեր դիտած տեսանյութերն ու շատ այլ տվյալներ։ Որպեսզի հեշտությամբ գտնեք ձեր նախորդ գործողությունները, մենք հնարավորություն ենք տալիս որոնելու դրանք ըստ թեմայի, ամսաթվի և ծառայության։ Դուք կարող եք ընդմիշտ ջնջել որոշակի գործողություններ կամ նույնիսկ ամբողջ թեմաներ, որոնք չեք ուզում կապված լինեն ձեր հաշվի հետ:

Բացել Իմ գործողությունները

Վերանայեք ձեր հաշվի հիմնական տեղեկությունները

Կառավարեք Google-ի ծառայություններում հրապարակվող ձեր անձնական տեղեկությունները, օրինակ՝ ձեր անունը, էլփոստի հասցեն և հեռախոսահամարը:

Ստուգել անձնական տեղեկությունները

«Տվյալների ներբեռնում» գործիքի շնորհիվ ձեր բովանդակությունը միշտ ձեզ հետ է

Ձեր լուսանկարները։ Նամակները։ Կոնտակտները։ Նույնիսկ էջանիշները։ Վերահսկեք Google հաշվում պահվող ձեր բովանդակությունը: Այդ նպատակով ենք ստեղծել «Տվյալների ներբեռնում» գործիքը, որպեսզի կարողանաք պատճենել, պահուստավորել և անգամ այլ ծառայություն տեղափոխել ձեր տվյալները:

Բացել Տվյալների ներբեռնումը