Ապահով համացանց

Մենք օգնում ենք դարձնել համացանցն ավելի ապահով բոլորի համար։

Վաղուց է, ինչ մենք մշակում ենք անվտանգության տեխնոլոգիաներ, որոնք ծառայում են ոչ միայն մեր սեփական օգտվողներին, այլ նաև ամբողջ առցանց աշխարհին: Ստեղծելով անվտանգության տեխնոլոգիաներ մեր ծառայությունների համար՝ մենք ձգտում ենք, որ դրանցից շահեն բոլորը: Եվ քանի որ վտանգները ժամանակի ընթացքում փոխվում են, մեր ճկուն և հեռատեսական միջոցները ճանապարհ են հարթում այլ ընկերությունների համար ևս:

Ապահով դիտարկումը պաշտպանում է ոչ միայն Chrome-ի օգտվողներին

Մենք ի սկզբանե Ապահով դիտարկման տեխնոլոգիան ստեղծել ենք, որպեսզի պաշտպանենք Chrome-ի օգտվողներին վնասագրերից և ֆիշինգի փորձերից՝ զգուշացնելով, երբ նրանք փորձում են այցելել վտանգավոր կայքեր: Համացանցը բոլորի համար ապահով դարձնելու նպատակով մենք այլ ընկերություններին թույլ ենք տալիս օգտագործել այս տեխնոլոգիան իրենց դիտարկիչներում (այդ թվում` Apple Safari և Mozilla Firefox): Ներկայումս աշխարհի առցանց բնակչության կեսը պաշտպանված է Ապահով դիտարկում տեխնոլոգիայով:

Բացի այդ, մենք զգուշացնում ենք կայքերի սեփականատերերին, երբ նրանց կայքերն ունենում են անվտանգության բացթողումներ, և առաջարկում ենք խնդիրների արագ լուծման անվճար գործիքներ: Շարունակելով կիսվել անվտանգության նորագույն տեխնոլոգիաներով՝ մենք օգնում ենք համացանցը դարձնել ապահով բոլորի համար:

Մենք օգտագործում ենք HTTPS հաղորդակարգը, որպեսզի ապահովենք ձեր անվտանգությունը, երբ դուք շրջում եք համացանցում։

Միանալով մեր ծառայություններին HTTPS գաղտնագրումով՝ դուք պաշտպանվում եք հետաքրքրասեր աչքերից ու չարագործ հաքերներից ու ստանում միայն ճիշտ ձեր ուզածը: Որպեսզի խրախուսենք կայքերին կիրառել HTTPS գաղտնագրումը, մենք դարձրել ենք դա Google Որոնման արդյունքներում կայքերի դասակարգման պարամետրերից մեկը։

Մենք պարգևատրում ենք նրանց, ովքեր գտնում են խոցելիություններ

Google-ում մենք ստեղծել ենք անվտանգության պարգևատրման ծրագրեր, որոնց շրջանակներում անկախ հետազոտողները վճարվում են մեր ծառայություններում խոցելիություն հայտնաբերելու և անվտանգության շտկումներ ստեղծելու համար: Ամեն տարի մենք տրամադրում ենք միլիոնավոր դոլարներ հետազոտական դրամաշնորհներին և թերությունների հայտնաբերման համար տրվող դրամական պարգևներին: Ներկայումս Google-ի շատ արտադրանքների (օրինակ՝ Chrome-ի և Android-ի) համար գործում են անվտանգության պարգևատրման ծրագրեր։

Մեր անվտանգության գործիքները հասանելի են մշակողների համար

Մենք կիսվում ենք մեր անվտանգության տեխնոլոգիաներով, եթե հավատացած են, որ դրանք կարող են արժեքավոր լինել ուրիշների համար: Օրինակ՝ մենք մշակողներին հասանելի ենք դարձրել Google Cloud Security Scanner-ը, որպեսզի նրանք կարողանան անվտանգության խոցելիության ստուգման նպատակով սկանավորել և վերլուծել իրենց վեբ հավելվածները App Engine-ում:

Համացանցն ավելի անվտանգ դարձնելու համար մենք կիսվում ենք մեր փորձով:

2010թ․-ին Google-ը հրապարակել է Ծառայությունների և տվյալների հասանելիության մասին հաշվետվությունը, որտեղ ներկայացվում է վիճակագրություն հեղինակային իրավունքի հեռացման, կառավարության կողմից օգտվողների տվյալների հարցման և անվտանգության նախաձեռնությունների (օրինակ՝ Անվտանգ դիտարկման) վերաբերյալ: Մենք նաև կիսվում ենք մեր ոլորտում ընդունվող գաղտնագրման տվյալներով, որոնք օգտագործվում են կայքերում և էլփոստում: Մենք դա անում ենք ոչ միայն օգտվողների հետ մեր առաջընթացով կիսվելու համար, այլ որպեսզի խրախուսենք մյուսներին ընտրել անվտանգության ավելի խիստ չափանիշներ՝ ի շահ ապահով համացանցից բոլոր օգտվողների։