Գովազդ

Մենք ոչ ոքի չենք վաճառում ձեր տվյալները։

Մեր եկամուտի մեծ մասը գոյանում է գովազդից, որը մենք տեղադրում ենք Google-ի ծառայություններում, մեր գործընկերների կայքերում և բջջային հավելվածներում։ Գովազդի շնորհիվ մեր ծառայություններն անվճար են բոլորի համար: Մենք տվյալներն օգտագործում ենք ձեզ գովազդ ցուցադրելու համար, բայց չենք վաճառում անձնական տեղեկությունները, ինչպես, օրինակ, ձեր անունը, էլփոստի հասցեն և վճարային տվյալները։

Մենք օգտագործում ենք տվյալները՝ գովազդն օգտակար դարձնելու համար

Մենք փորձում ենք ձեզ օգտակար գովազդներ ցուցադրել՝ օգտագործելով ձեր սարքերից հավաքված տվյալները, այդ թվում՝ ձեր որոնումներն ու տեղադրությունը, այցելած կայքերն ու օգտագործած հավելվածները, ձեր դիտած տեսանյութերն ու գովազդը և ձեր տրամադրած անձնական տեղեկությունները, ինչպես օրինակ՝ տարիքային խումբը, սեռը և հետաքրքրող թեմաները:

Կախված գովազդի ցուցադրման ձեր կարգավորումներից, այդ տվյալները պայմանավորում են, թե ինչ գովազդ է ձեզ ցուցադրվում բոլոր այն սարքերում, որտեղ մուտք եք գործել ձեր հաշիվ։ Այսպիսով, եթե դուք աշխատավայրի համակարգչից այցելեք որևէ ճամփորդական կայք, ապա հնարավոր է ավելի ուշ հեռախոսում տեսնեք դեպի Փարիզ ավիատոմսերի գովազդ։

Գովազդատուները վճարում ոչ բոլոր գովազդների համար

Երբ գովազդատուները մեզ մոտ գովազդային արշավներ են գործարկում, նրանք վճարում են այդ գովազդների իրական արդյունավետության հիման վրա և ոչ՝ ձեր անձնական տեղեկությունների համար: Գովազդի արդյունավետության օրինակներ են, երբ որևէ մեկը տեսնում է գովազդը կամ հպում դրան, կամ գովազդը տեսնելուց հետո գործողություն է ձեռնարկում, օրինակ՝ ներբեռնում է հավելվածը կամ լրացնում է հայտի ձևը:

Գովազդատուներին ներկայացվում է իրենց անցկացրած արշավների արդյունքը

Մենք գովազդատուներին տվյալներ ենք տրամադրում միայն իրենց գովազդի արդյունավետության վերաբերյալ, և դրանք չեն ներառում ձեր անձնական տեղեկությունները: Գովազդի ցուցադրման գործընթացի բոլոր փուլերում ձեր անձնական տեղեկությունները պաշտպանված են և պահվում են գաղտնի:

Գովազդը Google-ի ծառայություններում և մեր գործընկերների կայքերում

Տվյալների օգնությամբ մենք ցուցադրում ենք ձեզ համար օգտակար գովազդ՝ լինի դա Google-ի ծառայություններում, թե մեր գործընկերների կայքերում և բջջային հավելվածներում:

Տարբեր գույնի հեծանիվներ դիտարկիչի պատուհանում

Գովազդը Google Որոնում ծառայությունում

Երբ դուք օգտագործում եք Google Որոնումը, գովազդ կարող է հայտնվել որոնման արդյունքների կողքին կամ դրանց վերևում: Հիմնականում այս գովազդները հիմնվում են ձեր կատարած որոնման և ձեր տեղադրության վրա: Օրինակ՝ եթե որոնում եք «հեծանիվ», ապա հավանաբար կտեսնեք ձեր մոտակայքում վաճառվող հեծանիվների գովազդ:

Այլ դեպքերում ավելի օգտակար գովազդ ցուցադրելու համար մենք օգտագործում ենք լրացուցիչ տվյալներ, ինչպիսիք են՝ ձեր նախորդ որոնումները կամ այցելած կայքերը: Քանի որ դուք արդեն որոնել եք «հեծանիվ», ապա եթե հիմա որոնեք «արձակուրդ», դուք կարող եք տեսնել արձակուրդներին հեծանիվ վարելու վայրերի գովազդ:

Դեղինով նշված Google-ի գովազդ Gmail-ում

Գովազդը YouTube-ում

YouTube-ում գովազդը կարող է ցուցադրվել մինչև տեսանյութի սկսվելը կամ անմիջապես տեսանյութի էջում: Այս գովազդները հիմնված են ձեր դիտած տեսանյութերի և YouTube-ում կատարած որոնումների վրա:

Օրինակ՝ եթե որոնել եք «fashion tips» կամ դիտել գեղեցկությանն առնչվող տեսանյութեր, ձեզ կարող է ցուցադրվել խնամքի միջոցների նոր շարքի գովազդը: Այս գովազդն օգնում է աջակցել ձեր դիտած տեսանյութերի հեղինակներին:

Դուք կարող եք բաց թողնել YouTube-ի գովազդներից շատերը, եթե չեք ցանկանում դիտել դրանք:

Ուրախ կնոջ YouTube-ի տեսանյութում բացվում է նորաձև արևային ակնոցի գովազդ

Գովազդը Gmail-ում

Gmail-ում ցուցադրվող գովազդները հիմնված են այնպիսի տվյալների վրա, ինչպիսիք են ձեր մուտքի արկղի հաղորդագրությունների հիմնաբառերը: Այս գործընթացն ամբողջովին ավտոմատացված է․ ձեր նամակները ոչ ոք չի կարդում՝ համապատասխան գովազդ ցուցադրելու համար:

Օրինակ՝ եթե վերջերս շատ հաղորդագրություններ եք ստացել լուսանկարչության և ֆոտոխցիկների մասին, ապա ձեզ կարող է ցուցադրվել հատուկ առաջարկ ձեր քաղաքում գտնվող լուսանկարչական խանութից։

Պրոֆիլի լուսանկարով դիտարկիչ, որում ցուցադրվում է նորաձև կանաչ պայուսակի գովազդ

Գովազդը Google-ի գործընկերների կայքերում

Շատ կայքեր և բջջային հավելվածներ համագործակցում են մեզ հետ՝ գովազդ ցուցադրելու համար: Այս գովազդատուները որոշում են տվյալ գովազդը ցուցադրել այս կամ այն «տեսակի» լսարանին՝ հիմնվելով օգտվողների հաշիվներում նշված անձնական տեղեկությունների և համացանցում նրանց գործողությունների մասին Google-ի հավաքած տվյալների վրա, օրինակ՝ «25-34 տարեկան տղամարդիկ, ովքեր հետաքրքրվում են ճամփորդությամբ»։

Մենք նաև ցուցադրում ենք գովազդ նախկինում ձեր այցելած կայքերի հիման վրա: Օրինակ՝ դուք կարող եք տեսնել այն կարմիր կոշիկի գովազդը, որն ավելացրել էիք ձեր առցանց զամբյուղում, սակայն որոշել էիք այն չգնել: Բայց այս ամենն արվում է առանց բացահայտելու ձեր անձնական տեղեկությունները, ինչպես օրինակ՝ ձեր անունը, էլփոստի հասցեն և վճարային տվյալները:

Վերահսկեք Google-ի արտադրանքներում ձեզ ցուցադրվող գովազդները

Մենք տրամադրում ենք գործիքներ, որոնցով կարող եք կառավարել ձեզ ցուցադրվող գովազդի տեսակները՝ անկախ նրանից, մուտք եք գործել հաշիվ, թե ոչ:

Գովազդի կարգավորումներով պլանշետ և արևային ակնոցի գովազդ

Կարգավորեք գովազդը ըստ ձեր նախընտրություննների

Գովազդի ցուցադրման կարգավորումներում կարող եք ընտրել՝ որ թեմաներով ձեզ հայտարարություններ ցուցադրվեն։ Օրինակ՝ եթե դուք օգտագործում եք գովազդի անհատականացման կարգավորումները և Google-ին տեղեկացնում, որ փոփ երաժշտություն եք սիրում, ապա YouTube-ում մուտք գործած ժամանակ ձեզ կարող է ցուցադրվել գովազդ՝ ձեր մոտակայքում գալիք պրեմիերաների և համերգների մասին:

Եթե հաշիվ մուտք գործած ժամանակ անջատեք գովազդի անհատականացումը, ապա Google-ի ծառայություններում, գործընկերների կայքերում և հավելվածներում ցուցադրվող գովազդում այլևս հաշվի չեն առնվի ձեր հետաքրքրությունները։ Եթե հաշիվ մուտք չեք գործել, ապա գովազդի անհատականացումը կանջատվի միայն Google-ի այն ծառայություններում, որտեղ գովազդ է ցուցադրվում:

Կանաչ ավտոմեքենայի Google-ի գովազդ՝ վերևում փակելու կոճակով

Հեռացրեք անցանկալի գովազդները

Մենք ձեզ հնարավորություն ենք տալիս օգտվելու «Անջատել այս գովազդը» գործառույթից` մեր գործընկերների կայքերի և հավելվածների միջոցով ցուցադրվող շատ գովազդներում: Գովազդի անկյունում սեղմելով «X» նշանը՝ դուք կարող եք հեռացնել ձեզ այլևս չհետաքրքրող գովազդը:

Օրինակ, ավտոմեքենաների գովազդը կարող է օգտակար լինել, երբ դուք նոր մեքենա եք փնտրում: Սակայն այն գնելուց հետո հավանաբար այլևս չեք ցանկանա ավտոմեքենաների գովազդ տեսնել:

Կախված գովազդի ցուցադրման ձեր կարգավորումներից, անցանկալի գովազդն այլևս չի ցուցադրվի մեր գործընկերների կայքերում և հավելվածներում՝ բոլոր սարքերում, որտեղ մուտք եք գործել ձեր հաշիվ։

Դուք կարող եք նաև առանց հաշիվ մուտք գործելու արգելափակել գովազդները Google-ի ծառայություններում՝ «Արգելափակել այս գովազդատուին» գործառույթի միջոցով:

Արևային ակնոցի գովազդ՝ վերևի աջ կողմում տեղեկությունների կոճակով

Իմացեք, թե ինչ տվյալներ են օգտագործվում՝ ձեզ գովազդ ցուցադրելու համար

Մենք ուզում ենք օգնել ձեզ ավելի լավ պատկերացնել, թե ինչ տվյալներ են օգտագործվում ձեզ գովազդ ցուցադրելու համար: «Ինչու է ցուցադրվում այս գովազդը» գործառույթի օգնությամբ կարող եք իմանալ, թե ինչի հիման վրա է տվյալ գովազդը ձեզ ցուցադրվում: Օրինակ՝ հնարավոր է ձեզ հագուստի գովազդ է ցուցադրվում այն պատճառով, որ դուք այցելել եք նորաձևության կայքեր: Կամ եթե ձեզ ռեստորանի գովազդ է ցուցադրվում, կարող է պարզվել, որ պատճառը ձեր գտնվելու վայրն է։ Նմանատիպ տվյալների հիման վրա են ցուցադրվում այն գովազդները, որոնք կարող են ձեզ օգտակար լինել: Բայց հիշեք, որ մենք երբեք չենք կիսվում գովազդատուների հետ այս տվյալներով: